շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Սիմոնյանն ու Պետրոսյանն իրենց ֆեյսբուքյան էջերից «կռիվ-կռիվ են խաղում»

Սիմոնյանն ու Պետրոսյանն իրենց ֆեյսբուքյան էջերից «կռիվ-կռիվ են խաղում»

«Սա էն մարդն ա, ով իմ առարկայի քննութունը ստացել ա մի կերպ՝ շատ դժվար... »,-այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ միաժամանակ հրապարակելով Առավոտի՝ «Դու պատգամավո՞ր ես, արա՛, թե՞ գողական». Ալեն Սիմոնյանը հիշեցնում է Վովա Գասպարյանիհայտնի խոսքը» վերտառությամբ տեսանյութը:

Պետրոսյանը, մասնավորապես, գրել է.

«Սա էն մարդն ա, ով իմ առարկայի քննութունը ստացել ա մի կերպ՝ շատ դժվար..

Մանրամասները՝ հաջորդիվ, ուրիշ հնարքների էլ ա դիմել ( հետո կասեմ)...
Հա, ի դեպ, միայն իրեն չեմ դասավանդել, ինքը կասի նաև ում...
Ինքը մեկ տարի առաջ Հ1-ի եթերում իր անցենզուր պահվածքի համար եկավ ձեռքս սեղմեց ու ներողություն խնդրեց: Ու ես ներեցի...
Էլի ա խնդրելու...
Պարզապես իրեն հուսադրում ա էն, որ էսօր ինքը իբր թիկունք ունի.
Էտ էլ կանցնի... »:

«Կարծես թե պ-ն Պետրոսյանն ուզում է խոսենք իր դասավանդման ոճի և այդ տարիներին ԲՈՒՀ-ում տիրող ավանդույթների մասին»,-իր ֆեյսբուքյան հարթակից Գևորգ Պետրոսյանին այսպես է պատասխանել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Նա գրել է.

«Ախխ Գևորգ Պետրոսյանը իր պատին գրել է, որ ես էն մարդն եմ, ով իր առարկայի քննութունը ստացել է մի կերպ՝ շատ դժվար...
Կարծես թե պ-ն Պետրոսյանն ուզում է խոսենք իր դասավանդման ոճի և այդ տարիներին ԲՈՒՀ-ում տիրող ավանդույթների մասին:
Շատ կսպասեմ մանրամասներին:


Ուրիշ հնարքների էլ է դիմել, ասում է նա, Պետրոսյան ջան, հիմա ասա, 16 տարեկան տղաներ, աղջիկներ էինք, ինչ բանբասանք ասես կար, պատմի:
Ասում է, որ միայն ինձ չի դասավանդել , նկատի ունի երևի նաև կնոջս, ով նույն ֆակուլտետում է ուսանել:


Հետո ասում է, որ ես մեկ տարի առաջ Հ1-ի եթերում իր անցենզուր պահվածքի համար եկա, ձեռքս սեղմեցի ու ներողություն խնդրեցի:
Ճիշտ է ասում Պետրոսյանը, քաղաքական բանավեճից հետո, ուր դիմացինին եթերով, մեղմ ասած, հաղթում ես, կամ պետք է ձեռք սեղմես, կամ ծաղիկ ուղարկես, Հ1 հայտնի բանավեճից հետո ՀՅԴ ներկայացուցչին ծաղիկ եմ ուղարկել, Պետրոսյանին` ձեռք սեղմել:
Ու նա իջավ իմ մակարդակին և ներեց ինձ))
Ու, եթե մարդ նեղացնեմ, կրկին կխնդրեմ:


Նշում է, որ ինձ հուսադրում ա էն, որ այսօր ինքն իբր թիկունք ունի.
Էտ էլ կանցնի...
Պետրոսյան ջան ես միշտ եմ թիկունք ունեցել, դրա համար է, որ դու ինձ լավ ես հիշում, իսկ հիմա իմ թիկունքն իմ սկզբունքներն են ինձ ընտրած մարդիկ և իմ քաղաքական թիմը: Քեզ մոտ է դա իբր և անցողիկ, բայց քո արշինով դիմացինին մի չափիր:
Հասկանում եմ, ծանր կացության մեջ ես, որ դիմում ես նման ոճաբանության և քայլերի, ազատ զգա քեզ, հարգելիս, խոսիր, խոսիր, այս բանավեճում դու հաղթելու շանս չունես:

Հարգանքներով` Ալեն Սիմոնյան»:

  • Կիսվել: