Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կկատարվեն պայթեցման աշխատանքներ
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 17-ին՝ ժամը 09.00-ից 13.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։
՛՛Ճանապարհային դեպարտամենտ՛՛ հիմնադրամից հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում են չանհանգստանալ։


