երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Շուտով Եռաբլուրի միակողմանի ծառուղին կդառնա երկկողմ. քաղաքապետարան

Շուտով Եռաբլուրի միակողմանի ծառուղին կդառնա երկկողմ. քաղաքապետարան

Երեւանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը վերջին օրերին «Եռաբլուր»-ում ակտիվ աշխատանքներ է տանում: Այս մասին հայտնում են քաղաքապետարանից:

«Պանթեոն տանող խճուղում տնկվել է 120 սոսի, բուն պանթեոնի 20 հա տարածքում իրականացվել է էտ և սանիտարական մաքրում, հատվել է 25 անկենսունակ ծառ:

Շուտով Եռաբլուրի միակողմանի ծառուղին կդառնա երկկողմ: Աջակողմյան լանջում ևս նոր ծառուղի կլինի: Ծառատունկը կշարունակվի գարնանը։ Փա՜ռք Հայրենիքի համար ընկած հերոսներին»,-ասված է հաղորդագրության մեջ:

 
 
 

  • Կիսվել: