կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Շտապ օգնության մեքենաների խմբաքանակը հատել է ռուս-վրացական սահմանը և ուղևորվում է Հայաստան

Շտապ օգնության մեքենաների խմբաքանակը հատել է ռուս-վրացական սահմանը և ուղևորվում է Հայաստան

Չկա նման բան, այս մասին InfoPort.am-ին հայտնել է Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը` անդրադառնալով մամուլում շրջանառվող այն լուրերին, թե իբր վրաստանը չի թույլատրում իր տարածքով Ռուսաստանի հայ համայնքի կողմից գնված "Շտապ օգնության" մեքենաները Հայաստան տեղափոխել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վրաստանը թույլ չի տալիս Վերին Լարսի սահմանային անցակետով շտապ օգնության մեքենաների խմբաքանակի մուտքը Հայաստան:

Շտապ օգնության մեքենաների խմբաքանակ է ուղարկվել Ռուսաստանի հայ համայնքի ջանքերով որպես մարդասիրական օգնություն:  

  • Կիսվել: