Շրջակա միջավայրի նախարարն ընդունել է Կովկասի բնության հիմնադրամի (CNF) գործադիր տնօրենին
Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալներ Ա․ Մազմանյանը, Ա․ Մեյմարյանը, նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Ռ․ Գրիգորյանը, Կովկասի բնության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արման Վերմիշյանը։
Նախարար Հակոբ Սիմիդյանը, ողջունելով հյուրերին՝ շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և արձանագրել, որ շրջակա միջավայրի նախարարության և Կովկասի բնության հիմնադրամի միջև առկա է ավելի քան 12 տարվա համագործակցության հաջողված փորձ։ Բնության հատուկ պահպանվող տարածքներում, որտեղ CNF-ի օժանդակությամբ համատեղ ծրագրեր են իրականացվում, ակնառու է աշխատանքի արդյունավետության բարձրացում։
Նախարարը նշել է, որ շրջակա միջավայրի նախարարությունը չափազանց կարևորում է և գնահատում կատարված աշխատանքը, ինչպես նաև հույս է հայտնել, որ նման ձևաչափի հանդիպումները նոր ազդակ կհաղորդեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերին և համագործակցության մակարդակի ավելի բարձր նիշ կսահմանվի։
Իր հերթին պարոն Մյունխմայերն իր հերթին շնորհակալություն է հայտնել հայ գործընկերներին համատեղ օգտավետ համագործակցության համար, որի արդյունքում հաջողվել է կյանքի կոչել բազմաթիվ բարեփոխումներ։
Նա խոստացել է անել հնարավորն արդյունավետ համագործակցության շարունակականության պահպանման համար։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Կովկասի բնության հիմնադրամի (CNF) հետ համագործակցության մի շարք աշխատանքային հարցեր և ընթացիկ ու առաջիկա ծրագրեր։
Քննարկվել է շրջակա միջավայրի նախարարության ենթակայությամբ գործող կառույցներում կառուցվածքային փոփոխությունների հարցը և համագործակցության նոր ծրագրեր ներգրավելու հնարավորությունը։
Անդրադարձ է կատարվել Կովկասի բնության հիմնադրամը և շրջակա միջավայրի նախարարության 2009թ. մայիսի 22-ին կնքել են շրջանակային համաձայնագրին, որը, ի թիվս այլի, նախատեսում է ԿԲՀ-ի կողմից դրամաշնորհների տրամադրում որոշակի ԲՀՊՏ-ների` նույն համաձայնագրով սահմանված «Ընթացիկ ծախսերը» ֆինանսավորելու համար։
Նախարար Հակոբ Սիմիդյանը նշել է, որ առաջիկայում աշխատանքային հանդիպումների և քննարկումների միջոցով կփորձեն առավել համակարգային անդրադառնալ թեմային։