ուրբաթ, մայիս 30
30 / 5 / 2025
Շնորհավորում եմ մեր բոլոր քաղաքացիներին այս հպարտության, արժանապատվության և պետական մտածողության օրը. Տիգրան Ավինյան

Շնորհավորում եմ մեր բոլոր քաղաքացիներին այս հպարտության, արժանապատվության և պետական մտածողության օրը. Տիգրան Ավինյան

Մայիսի 28-ը՝ Հայաստանի Առաջին Հանրապետության օրը, հայ ժողովրդի ազատության ու ինքնիշխանության կամքի խորհրդանիշն է։

Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերում հայ ժողովուրդը միասնական ոգով պաշտպանեց իր ապրելու և անկախ լինելու իրավունքը։
1918 թվականի այդ վճռորոշ օրերը դարձան նոր պետականության հիմք, որ ծնվեց պայքարից, հավատից ու նպատակային տեսլականից։

Երևանը՝ Առաջին Հանրապետության մայրաքաղաքը, այսօր էլ արժանապատվորեն կրում է այդ պատմական ժառանգությունը՝ զարգանալով, կայունանալով և ուժեղացնելով մեր անկախ պետականությունը։

Շնորհավորում եմ մեր բոլոր քաղաքացիներին այս հպարտության, արժանապատվության և պետական մտածողության օրը։

Ավանդույթի համաձայն այս տոնը նշում եմ Ապարանում՝ ապարանցիների և քաղաքի հյուրերի հետ՝ հարգանքի տուրք մատուցելով մեր հերոսներին և նրանց գործին։

Փառք մեր հերոսներին։
Փառք Հայաստանի Հանրապետությանը։

  • Կիսվել: