հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՇՄՆ ներկայացուցիչները «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում անդրադարձել են հողային և ընդերքի ռեսուրսների պահպանությանն ու այլ հարցերի

ՇՄՆ ներկայացուցիչները «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում անդրադարձել են հողային և ընդերքի ռեսուրսների պահպանությանն ու այլ հարցերի

Դեկտեմբերի 1-ին «Խոսե՛նք բնությունից» հանդիպումների շարքի շրջանակներում Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչներն այցով եղել են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում։

Հանդիպման ընթացքում խոսվել է հողային և ընդերքի ռեսուրսների պահպանությունից, բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության կառավարումից և էլեկտրոմոբիլների օգտագործման խթանմանն ուղղված ՇՄՆ քաղաքականությունից։
Հանդիպումներն իրականացվում են Շրջակա միջավայրի նախարարության և ՄԱԱԶԿ-ի համատեղ իրականացվող «Ինստիտուցիոնալ համակարգի հզորացում և կարողությունների ստեղծում» ծրագրի շրջանակներում։

 
 
 
 
 
 
 
 

  • Կիսվել: