ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Հանդիպում ՇՄՆ-ում՝ ՌՎԻ հայաստանյան գրասենյակի տնօրեն

Հանդիպում ՇՄՆ-ում՝ ՌՎԻ հայաստանյան գրասենյակի տնօրեն

Շրջակա միջավայրի նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Ռաուլ Վալլենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի (ՌՎԻ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Լաուրա Միլնի հետ։
 
Քննարկմանը մասնակցել են նախարարության մասնագետներ և Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգող Մարի Չաքրյանը։
 
Կողմերը քննարկել են իրավունքահեն բնապահպանական կառավարման, շրջակա միջավայրին առնչվող արդարադատության մատչելիության, կանաչ և արդար անցման, ինչպես նաև Կենսաբանական բազմազանության կոնվենցիայի (ԿԲԿ) շրջանակներում մարդու իրավունքների ապահովման հնարավոր համագործակցություններ։
 
ՌՎԻ-ն ունի փորձառություն ԿԲԿ կողմերի հանդիպումներին փորձագիտական աջակցություն ցուցաբերելու գործում, և ընդգծվել է ինստիտուտի հնարավոր մասնակցությունը COP17-ի նախապատրաստական գործընթացներին։
 
ՌՎԻ-ի հայաստանյան գրասենյակն արդեն իրականացնում է մի շարք բնապահպանական ծրագրեր և մշակում է 2026-2027 թթ. ռազմավարական ուղղությունները՝ ընդգծելով բնապահպանական իրավունքների թեմայի կարևորությունը։

  • Կիսվել: