ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՇՄ նախարարին է ներկայացվել «Սևանա լճի համար գիտության վրա հիմնված կառավարման գործիքների ստեղծում» ծրագիրը

ՇՄ նախարարին է ներկայացվել «Սևանա լճի համար գիտության վրա հիմնված կառավարման գործիքների ստեղծում» ծրագիրը

ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանն այսօր հանդիպել է Շրջակա միջավայրի հետազոտությունների Հեմհոլցի կենտրոնի լճային հետազոտությունների բաժնի ղեկավար, դոկտոր Կառստեն Ռինկեի հետ։

Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կոնտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը և ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը։

Պարոն Ռինկեն նախարարին է ներկայացրել SEVAMOD2 «Սևանա լճի համար գիտության վրա հիմնված կառավարման գործիքների ստեղծում» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Գերմանիայի կրթության և գիտության դաշնային նախարարության կողմից։

Նախարար Հակոբ Սիմիդյանը ողջունել է գործընկերներին շրջակա միջավայրի նախարարությունում և կարևորել իրականացվող ծրագիրը։

«Քննարկվող ծրագիրը շատ կարևոր է շրջակա միջավայրի նախարարության համար։ Համոզված եմ՝ այն նպաստելու է Սևանա լճի ջրային պաշարների կառավարման արդյունավետության բարձրացմանը։

Ինչպես գիտեք, Սևանա լճի խնդիրների լուծումը մեր առաջնահերթություններից է, և այս ծրագիրն իր առջև մեր առաջնահերթությունները լուծելու խնդիր ունի։

Հնարավոր է սա 3 մարդ, մարդիկ նստած են և ներսումը-ի նկարն է

Ցավոք, որոշակի օբյեկտիվ պատճառներով մենք ֆինանսական և մարդկային ռեսուրսների սղության խնդիր ունենք, ուրախ եմ, որ կա նման ծրագիր, որն իր արդյունքներով գալիս է լրացնելու այդ բացը` հնարավորություն տալով մեզ գիտականորեն հիմնավորել Սևան լճում ծավալվող պրոցեսները,- նշել է նախարարը և շնորհակալություն հայտնել պարոն Ռինկեին և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությանը աջակցության համար։

«Գերմանիայի կառավարության աջակցությունը մեր երկրում շրջակա միջավայրի ոլորտին շարունակական է և չի սահմանափակվում միայն այս ծրագրով։ Այդ աջակցությունը ներառում է շրջակա միջավայրի տարբեր ուղղություններ, ինչը մեզ համար չափազանց կարևոր է»,- նշել է նախարարը։

Կողմերը քննարկել են ծրագրի ընթացքը, պարոն Ռինկեն նախարարին է ներկայացրել արդեն իսկ կատարված աշխատանքները։

Գերմանիայի կառավարության կողմից ֆինանսավորվող SEVAMOD2 «Սևանա լճի համար գիտության վրա հիմնված կառավարման գործիքների ստեղծում» հայ-գերմանական ծրագիրը հնարավորություն է տվել իրականացնել Սևանա լճի համապարփակ մոնիթորինգային և գիտահետազոտական աշխատանքներ (որոնք մինչ այժմ իրականացվում էին ոչ ամբողջական պետական ֆինանսավորման բացակայության պատճառով)՝ միավորելով գերմանական, ՀՀ գիտական և պետական կառույցների հնարավորությունները։

Ծրագրի ավարտից հետո շրջակա միջավայրի նախարարությանը կներկայացվի առաջարկների ամբողջական փաթեթ, որը կօգնի բացահայտելու Սևանա լճի ջրի որակի հիմնական խնդիրները և առավել արդյունավետ իրականացնել ջրային ռեսուրսների կառավարումը։

Հանդիպման ավարտին նախարար Հակոբ Սիմիդյանը խոստացել է հետևել ծրագրի ընթացքին և ապահովել դրա շարունակականությունը։

 

  • Կիսվել: