ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Շիրակում կախված տղամարդու դի է հայտնաբերվել

Շիրակում կախված տղամարդու դի է հայտնաբերվել

Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում, գրում է shamshyan.com-ը:

Ժամը 21։25-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի 205 Ա շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին։


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ օպերատիվորեն ժամանել են Շիրակի մարզային փրկարարական վարչության խումբը, ովքեր ընթերակաների և ոստիկանության ծառայողների ներկայությամբ բացելով դուռը՝ մուտքի մոտ գազի խողովակից հայտնաբերել են միջին տարիքի տղամարդու կախված դի։

Այս պահին դեպքի վայր են ժամանում ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը և Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դեպքի հանգամանքներն ու մահացածի ինքնությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը նշված շենքի բնակիչ՝ 49-ամյա Սիմոն Զ-ն էր։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

  • Կիսվել: