ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Շիրակի մարզում Mercedes-ը բախվել է կամրջի բետոնե հենասյանն ու կողաշրջվել․ 3 վիրավորներն ընտանիքի անդամներ են, նրանցից մեկը երեխա է

Շիրակի մարզում Mercedes-ը բախվել է կամրջի բետոնե հենասյանն ու կողաշրջվել․ 3 վիրավորներն ընտանիքի անդամներ են, նրանցից մեկը երեխա է

Այսօր՝ հուլիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։

Ժամը 16։40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 91 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, Mercedes մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել «Հյուսիս-հարավ» նոր կառուցվող ճանապարհի կամրջի բետոնե հենասյանը և կողաշրջվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից մեկը երեխա, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկաին ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՊԾ Շիակի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզայի քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։

  • Կիսվել: