երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ԱՄՆ-ը կասեցրել Է Իսրայելին 1,8 հազար ռումբերի փոխանցման գործընթացը

ԱՄՆ-ը կասեցրել Է Իսրայելին 1,8 հազար ռումբերի փոխանցման գործընթացը

ԱՄՆ-ն կանգնեցրել է Իսրայելին 3,5 հազար ավիառումբերի խմբաքանակի հանձնման գործընթացը՝ իր գլխավոր մերձավորարևելյան դաշնակցին ռազմական օգնության առանձին տեսակների վերանայման շրջանակներում, ասել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Պատրիկ Ռայդերը։

Նշվում է, որ մատակարարումների դադարեցումը կապված է ԱՄՆ-ի փորձերի հետ՝ Իսրայելին հետ պահելու Գազայի հատվածի հարավում գտնվող խիտ բնակեցված Ռաֆահ քաղաք լայնածավալ ցամաքային ներխուժումից:

«Մենք դեռ վերջնական որոշում չենք կայացրել, թե ինչպես վարվել մատակարարման հետ», - մանրամասնել է Ռայդերը։

  • Կիսվել: