շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Շիրակի մարզի Կառնուտի բնակիչները փակել են Գյումրի տանող ավտոճանապարհը

Շիրակի մարզի Կառնուտի բնակիչները փակել են Գյումրի տանող ավտոճանապարհը

Այսօր՝ հունվարի 20-ի վաղ առավոտից, Շիրակի մարզի Կառնուտ գյուղի բնակիչները փակել են Գյումրի տանող ավտոճանապարհը։ Գյուղացիները պահանջում են 2019-ին կարկտահարության վնասի օբյեկտիվ փոխհատուցում: 

Վնասված 600 հա հողատարածքի փոխարեն ներկայացվել է 260 հա, ըստ գյուղացիների, գյուղվարչության պետի հորդորով Կառնուտի վարչական ղեկավարը կարտոֆիլի ցանքերին հասած վնասներն էլ չի հաշվարկել։ Ավելին. գյուղացիները պնդում են, որ  անցած տարի տեղացած 3 խոշոր կարկտահարություններից հետո միայն մեկի դեպքում է հանձնաժողով եկել գյուղ:

Բողոքող կառնուտցիներին խոշորացված Ախուրյան համայնքի ղեկավարի տեղակալը՝ Լիպարիտ Տիգրանյանն է գյուղացիներին բացատրել, թե ինչպես են հաշվարկել կրած վնասները։ Վերջինիս խոսքով` այն ցանքատարածքներում, որտեղ  50 տոկոսից ցածր է  վնաս է եղել, չի հաշվարկվել ու ըստ այդմ` փոխհատուցում չի տրվում:

 

Հիմա գյուղացիները պահանջում են լրացուցիչ ցուցակ կազմել ու իրենց կրած վնասները փոխհատուցել, ավելի ուշ բողոքող գյուղացիների հետ հանդիպման է եկել նաև Շիրակի մարզետարանի գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանը։

 
 
 

  • Կիսվել: