կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Շիրակ Թորոսյանը դիմում է վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաներ շահագործողներին

Շիրակ Թորոսյանը դիմում է վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաներ շահագործողներին

«Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում՝ դիմելով հայաստանաբնակ ջավախքցիներին.

«Սիրելի՛ հայաստանաբնակ ջավախքցիներ,

Բոլոր նրանք, ովքեր տիրապետում և շահագործում են վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաներ, կորոնավիրուսով պայմանավորված՝ չեն կարողացել սահմանված կարգով հատել հայ-վրացական պետական սահմանը, ինչպես նաև անտեղյակության պատճառով ժամանակին չեն դիմել ՀՀ ՊԵԿ-ին՝ Հայաստանում մնալու ժամկետները երկարաձգելու հարցով և այդ պատճառով տուգանվել են, թող շտապ արձագանքեն՝ տրամադրելով իրենց անձնական և մեքենայի տվյալները:
 
Փորձենք օգտակար լինել»:

 

  • Կիսվել: