շաբաթ, հունիս 21
21 / 6 / 2025
Շինարարության պատճառով 8 ժամ ջուր չի լինելու Արմավիրի մարզում

Շինարարության պատճառով 8 ժամ ջուր չի լինելու Արմավիրի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի  19-ին ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի  Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի՝ Չարենցի, Հանրապետության, Սայաթ-Նովայի, Աբովյան, Եղոյան, Մաշտոցի, Ջիվանի փողոցների և նրբանցքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

  • Կիսվել: