հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Շենգավիթի բոլոր խանութների աշխատակիցները եղել են պատվաստված կամ ունեցել են ՊՇՌ թեստի բացասական պատասխան

Շենգավիթի բոլոր խանութների աշխատակիցները եղել են պատվաստված կամ ունեցել են ՊՇՌ թեստի բացասական պատասխան

Շաբաթ օրը ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները հակահամաճարակային վերահսկողություն են անցկացրել  Երևանի Շենգավիթ վարչական շրջանի սուպերմարկետներում:

Խախտումներ չեն արձանագրվել։ Ստուգված բոլոր խանութների աշխատակիցները եղել են պատվաստված, կամ ունեցել են ՊՇՌ թեստի բացասական պատասխան։

Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի,  100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:

Կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։

  • Կիսվել: