Շախմատային տները վերածում ենք կամավորության կենտրոնների. Հայրապետյան
Երևանի շախմատի ֆեդերացիայի ենթակայության տակ գտնվող դպրոցներն այսուհետ գործելու են որպես կամավորական աշխատանքների հավաքատեղիներ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը:
՛՛Թիկունքն ամուր պահող բոլոր մեր հայրենակիցները, որոնք զինվորական հագուստ, զրահաբաճկոններ և այլ անհրաժեշտ պարագաներ կարելու, քողարկիչ ցանցեր հյուսելու անհրաժեշտ հմտություններ և փորձ ունեն, կարող են ցուցակագրվել՝ զանգահարելով 093000796 հեռախոսահամարին:
Շախմատի դպրոցները տեղակայված են Երևանի գրեթե բոլոր վարչական շրջաններում: Խնդրում ենք կապ հաստատել նաև այն դեպքում, եթե արդեն իսկ ունեք կարի մեքենաներ և պատրաստակամ եք դրանք ժամանակավորապես տրամադրել կամավորության կենտրոններին՛՛,-հավելել է նա: