երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել և վնասազերծվել է կասետային 2 հրթիռ, թնդանոթի 49 արկ և 3 հրթիռ. ԱԻՊԾ

Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել և վնասազերծվել է կասետային 2 հրթիռ, թնդանոթի 49 արկ և 3 հրթիռ. ԱԻՊԾ

2021 թվականի նոյեմբերի 8-14-ը ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 757 զանգ:
 
Հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 4 ելք: ՆԳՆ ծառայողները ժամանակին արձագանքել են բոլոր կանչերին և մեկուսացրել կրակը:
 
Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերի կողմից անցած շաբաթ զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումներ չեն իրականացվել: Աշխատանքները վերսկսելու ուղղությամբ ԱԻ պետական ծառայությունը բանակցում է շահագրգիռ բոլոր կառույցների հետ:
 
2020 թվականի նոյեմբերի 13-ից սկսած Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների և Ադրբեջանի հետ դիերի փոխանակման արդյունքում՝ մինչ օրս տարհանվել է ընդհանուր 1697 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:
 
Տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման աշխատանքների ուղղությամբ սակրավորական խմբերը գործընկեր կառույցների հետ մեկտեղ ամենօրյա ռեժիմով հանրապետության բոլոր շրջաններում իրականացնում են հետախուզական աշխատանքներ:
 
Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել և վնասազերծվել է կասետային 2 հրթիռ, թնդանոթի 49 արկ և 3 հրթիռ:
 
Անցած շաբաթվա ընթացքում գրանցվել է տեխնածին բնույթի 34, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 19 կանչ: Փրկարարները կատարել են դռան 5 և վերելակի 1 բացում, առողջական խնդիր ունեցող 4 քաղաքացու տեղափոխում, բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով՝ կատարվել է 3 ելք։ Փրկարարներն արձագանքել են այլ բնույթի 6 կենցաղային կանչերի։
 
Շաբաթվա ընթացքում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 2 պատահար, որոնց հետևանքով բարեբախտաբար ոչ ոք չի տուժել:
 
ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը շարունակում է շուրջօրյա ուժեղացված ծառայությունը ԱՀ ամբողջ տարածքում: Ցանկացած իրավիճակում հիշեք 911,101,112 օգնության ու փրկության հեռախոսահամարները:

 

  • Կիսվել: