«Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը» գործելու է որպես ՊՈԱԿ․ պարզաբանում
«Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»-ը շարունակելու է գործել որպես ՊՈԱԿ, ինչպես նախկինում էր։ Այդ մասին պարզաբանումը ֆեյսբուքյան իր էջում տարածել է ԱԻՆ փոխնախարար Արմեն Փամբուխչյանը։
«Հաշվի առնելով «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի գործառույթները՝ մասնավորապես հարաբերությունները տարբեր միջազգային կազմակերպությունների հետ, դիտացանցի աշխատանքների կարևորությունը, ինչպես նաև մասնագիտական այլ գործառույթներ, կառավարությունն առավել նպատակահարմար է համարել, որ արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության վարչությունը շարունակի գործել նախկին կարգավիճակով՝ որպես ՊՈԱԿ»,- նշել է Փամբուխչյանը: