շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Սևանում թալանել են տեղի հայտնի անհատ ձեռներեցի մթերային խանութը. տերմինալը կոտրել ու այնտեղից հափշտակել են խոշոր չափի գումար.

Սևանում թալանել են տեղի հայտնի անհատ ձեռներեցի մթերային խանութը. տերմինալը կոտրել ու այնտեղից հափշտակել են խոշոր չափի գումար.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Սևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում ապրիլի 7-ին Սևան քաղաքում տեղի ունեցած խոշոր չափի գողության փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 10:00-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժին է դիմել Սևան քաղաքի բնակիչ, 41-ամյա Աշոտ Մ.-ն և հայտնել, որ նույն օրը՝ գիշերը ժամը 05:50-ից հետո անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ Սևան քաղաքի Նաիրյան փողոցի թիվ 4 շենքում գործող մթերային խանութում կոտրել են «Թել-Սել» տերմինալը և այնտեղից հափշտակել եղած գումարը:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժածը Սևանում հայտնի է որպես անհատ ձեռներեց, իսկ գողը կամ գողերը տերմինալից հափշտակել են մոտ 1 մլն 100 հազար դրամ:

  • Կիսվել: