ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա փետրվարի համեմատ նվազել է 13 սանտիմետրով

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա փետրվարի համեմատ նվազել է 13 սանտիմետրով

Սևանա լճի մակարդակը՝ 2022 թվականի փետրվարի 1-ի դրությամբ, ծովի մակերեւույթից 1900 մետր 39 սանտիմետր բարձրության վրա է:

ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայության տվյալներով, նախորդ տարվա նույն օրվա համեմատ լճի մակարդակն իջել է 13 սանտիմետրով։

Այս տարվա առաջին ամսվա ընթացքում Արփա-Սեւան թունելային ջրատարով, ներառյալ ստորերկրյա հոսքը, Սեւանա լիճ է տեղափոխվել 7 միլիոն 338 հազար խորանարդ մետր ջուր։

Սեւանա լիճ թափվող գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում։

  • Կիսվել: