Սևան ստարտափ սամմիթին խոսեցի GIS համակարգի մասին. Ավինյան
Սևան ստարտափ սամմիթին խոսեցի Երևանի քաղաքապետարանի կողմից մատուցվող ծառայություններում ներդրված AI գործիքների և GIS համակարգի մասին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Այս տարի Երևանի քաղաքապետարանն առաջին անգամ նաև սեփական տաղավարով է մասնակցում «Seaside Startup Summit Armenia 2026»-ին, որտեղ այցելուները կարող են ծանոթանալ քաղաքային կառավարման թվային լուծումներին, նորարարական նախաձեռնություններին և մատուցվող ծառայություններին։
Շուտով այս ամենի մասին կպատմենք նաև ձեզ»,-գրել է նա:



