երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 1,5 կիլոմետրանոց հատվածը կհիմնանորոգվի պետական միջոցների հաշվին

Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 1,5 կիլոմետրանոց հատվածը կհիմնանորոգվի պետական միջոցների հաշվին

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Ֆեյսբուքի իր էջով հայտնել է, որ մարզի Մարտունի քաղաքով անցնող Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 1,5 կիլոմետրանոց հատվածը կհիմնանորոգվի պետական միջոցների հաշվին:

«Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքով անցնող Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 1,5 կիլոմետրանոց հատվածը կհիմնանորոգվի պետական միջոցների հաշվին:
Ճանապարհի հիմնանորոգման նախահաշվային արժեքը կազմել է 652 միլիոն 202 հազար դրամ: Կասֆալտապատվի շուրջ 25 հազար 500 քառակուսի մետր մակերես ընդգրկող ճանապարհ, որից 12 հազար 300 քառակուսի մետրը կկազմի ճանապարհի երթեւեկելի մասը, 4200 քառակուսի մետր ասֆալտապատում էլ կկատարվի մուտքերում եւ ուղիներում: Հիմնանորոգվող հատվածն ընդգրկում է Մարտունի քաղաքի Կամոյի փողոցը՝ սկսվելով Մարտունի գետի կամրջի մոտից եւ ավարտվելով Աբովյան փողոցի խաչմերուկում: Շինարարական մրցույթը գտնվում է ավարտական փուլում, իսկ աշխատանքները կմեկնարկեն մայիսի երկրորդ կեսից»,-նշված է մարզպետի հայտարարության մեջ:

 

 

  • Կիսվել: