երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Սերժ Սարգսյանի ու Կաթողիկոսի հանդիպումների որևէ արգելք և սահմանափակում չկա. Մայր Աթոռի պարզաբանումը

Սերժ Սարգսյանի ու Կաթողիկոսի հանդիպումների որևէ արգելք և սահմանափակում չկա. Մայր Աթոռի պարզաբանումը

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանել է լրատվամիջոցներից մեկում արված հրապարակումն այն մասին, որ հանդիպել են Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանն ու Ամենայն հայոց Կաթողիկոսը:

Քահանա Մելիքյանը, մասնավորապես նշել է, որ պետական, քաղաքական կամ հասարակական գործիչների, այդ թվում և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիպումների համար որևէ արգելք և սահմանափակում չկա։

«Այդպիսի հանդիպումները կազմակերպվում են ըստ անհրաժեշտության և նպատակահարմարության՝ քննարկելու մեր երկրին ու ժողովրդին հուզող տարաբնույթ խնդիրներ։

Պետք է ձերբազատվել այդպիսի հանդիպումներին արհեստական օրակարգեր վերագրելուց և դավադրություններ փնտրելուց։ Անհեթեթություն է մտածել, որ այդպիսի օրակարգով հանդիպում կարող էր լինել»,-ասված է պարզաբանման մեջ:

  • Կիսվել: