երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
ՍԱՏՄ տեսուչները Վայքում խախտումներ չեն հայտնաբերել

ՍԱՏՄ տեսուչները Վայքում խախտումներ չեն հայտնաբերել

Այսօր ՍԱՏՄ Վայոց ձորի մարզային կենտրոնի տեսուչները հակահամաճարակային միջոցառումների նկատմամբ վերահսկողություն են իրականացրել Վայք քաղաքի իրացման ցանցում:

6 խանութի ստուգայցի ընթացքում խախտումներ չեն հայտնաբերվել:

Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսվարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:

Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։

  • Կիսվել: