երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
«SAS» սուպերմարկետի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի

«SAS» սուպերմարկետի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի

Մարտի 16-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմանում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Երվանդ Քոչար փողոցում «SAS» սուպերմարկետի դիմաց տղամարդու դի կա, գրում է  shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են տղամարդու դի, ում ինքնությունը պարզվում է։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ 

  • Կիսվել: