հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Սարդարապատ գյուղում հրդեհ է բռնկվել

Սարդարապատ գյուղում հրդեհ է բռնկվել

Օգոստոսի 13-ին` ժամը 18։42-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարդարապատ գյուղի 10-րդ փողոցի տներից մեկին հարակից այրվում է անասնակեր: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:20-ին, մարվել՝ 20:40-ին:

Այրվել է մոտ 870 հակ անասնակեր:

 

  • Կիսվել: