երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
«Սանիթեքը» Հայաստանի դեմ դիմում է ներկայացրել միջազգային արբիտրաժային դատարան

«Սանիթեքը» Հայաստանի դեմ դիմում է ներկայացրել միջազգային արբիտրաժային դատարան

«Սանիթեք» ընկերությունը Հայաստանի դեմ դիմում է ներկայացրել միջազգային արբիտրաժային դատարան։ Տեղեկությունը 24News-ի հետ զրույցում հաստատեց «Սանիթեք»-ի մամուլի խոսնակ Քնարիկ Առաքելյանը՝ հավելելով, որ քիչ անց այդ մասին ընկերությունը մամուլի հաղորդագրություն կտարածի։

Նշենք, որ 2019-ին Երևանի քաղաքապետարանը միակողմանիորեն լուծել էր ընկերության հետ պայմանագիրը։ Ըստ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի՝ 2017 թվականից ի վեր «Սանիթեք» ընկերությունը սկսել է թերանալ աղբահանության գործում, դրանք «ահագնացել են 2018 թվականի կեսերին և շարունակվել մինչև 2019-ի սեպտեմբերը»։

 

  • Կիսվել: