երկուշաբթի, հունիս 15
15 / 6 / 2026
Սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ՝ Աբովյան քաղաքում գործող պահածոների արտադրամասում

Սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ՝ Աբովյան քաղաքում գործող պահածոների արտադրամասում

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչներն «Էյեմ ֆակտորի» ՓԲ ընկերությանը պատկանող մրգային, բանջարեղենային և մսային պահածոների արտադրամասում անցկացվող ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Կոտայքի մարզ, ք․ Աբովյան): Այդ մասին  հայտնում է տեսչական մարմինը:

Մասնավորապես՝ արտադրական շինության որոշ հատվածներում պատերի մակերեսները պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերով։

Կազմակերպության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և արտադրամասը համապատասխանեցնել իրավական ակտերի պահանջներին:

Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

  • Կիսվել: