Սամվել Մարտիրոսյանը պարզաբանում է Facebook-ի հետ կապված խնդիրը (լուսանկար)
Տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանում է սոցկայքի հետ կապված խնդիրը։
Նա, մասնավորապես, գրել է․
«Շատերի մոտ էս պահին Ֆեյսբուքի էջերի նյութերը բոլորը էս նկարով են գալիս։ Սա ձեզանից չէ, դուք հարձակման չեք ենթարկվել, չեք վարակվել, դիմակը չհագնելուց չէ, ախտահանվել պետք չէ։ Ֆեյսբուքի ներքին խնդիր է։ Կարող է զուտ տեխնիկական, օրինակ, քեշավորման համակարգն ա թռել։ Կամ, իսկապես, հաքերների գործն է։ Բայց մենք անելիք չունենք»։



