շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Սամցխե-Ջավախքում վերջին 24 ժամում իրականացվել է 175 պատվաստում

Սամցխե-Ջավախքում վերջին 24 ժամում իրականացվել է 175 պատվաստում

Օգոստոսի 17-ի դրությամբ Վրաստանում կատարվել է 831 815 պատվաստում: Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը, գրում է jnews.ge-ն:

Կենտրոնի տվյալներով, աբողջովին պատվաստվել է 245 207 մարդ:

Պաշտոնական տվյալներով, օգոստոսի 16-ին պատվաստվել է 25 083 մարդ:

Ինչ վերաբերում է տարածաշրջաններին, ապա Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով, օգոստոսի 16-ին Թբիլիսիում իրականացվել է 7 461 պատվաստում, Աջարիայում՝ 2 521, Իմերեթիում՝ 1 803, Շիդա-Քարթլիում՝ 591, Քվեմո-Քարթլիում՝ 327, Գուրիայում՝ 164, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 1 173, Մցխեթա-Մթիանեթիում՝ 279, Կախեթիում՝ 290, Սամցխե-Ջավախքում՝ 175:

 

  • Կիսվել: