երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Սահմանային մաքսային մարմիններում կիրականացվի ուժեղացված հսկողություն․ ՊԵԿ

Սահմանային մաքսային մարմիններում կիրականացվի ուժեղացված հսկողություն․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն Ամանորի կապակցությամբ առանձին ստորաբաժանումներում ոչ աշխատանքային, տոնական և հիշատակի օրերին սահմանել է հերթապահություն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հրամանով արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպումներն անխափան իրականացնելու նպատակով 2019թ. դեկտեմբերի 28-ին, 2020թ. հունվարի 3-ից 7-ը՝ ժամը 11.00-ից մինչև 15.00-ն սահմանվել է հերթապահություն:

Մասնավորապես, հերթապահություն սահմանվել է ՊԵԿ մաքսատուն-վարչություններում, մաքսանենգության դեմ պայքարի, մաքսային հսկողության, հետաքննության և օպերատիվ- հետախուզության, տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություններում և քարտուղարությունում։

Հյուսիսային մաքսատուն-վարչությունում աշխատանքները կիրականացվեն նաև 2019 թվականի դեկտեմբերի 31-ին, ժամը 09.00-ից մինչև 21.00-ն:

Հերթապահության ժամանակացույցի վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաև պատասխանատու անձի տվյալները և հեռախոսահամարը մաքսային գործառույթների իրականացման վայրերում զետեղված են տեղեկատվական վահանակներում:

ՊԵԿ նախագահի հրամանով տոնական և նախատոնական օրերին Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության, մաքսատուն-վարչությունների, սահմանային մաքսային կետ-բաժինների կողմից սահմանային մաքսային մարմիններում կիրականացվի ուժեղացված հսկողություն։

  • Կիսվել: