երկուշաբթի, մայիս 5
5 / 5 / 2025
ՊԵԿ-ը հունվար-ապրիլին նախորդ տարվա համեմատ ապահովել է 14.5 %-ով ավելի հարկային եկամուտներ և պետական տուրքեր

ՊԵԿ-ը հունվար-ապրիլին նախորդ տարվա համեմատ ապահովել է 14.5 %-ով ավելի հարկային եկամուտներ և պետական տուրքեր

2025 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ապահովել է 948.7 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 120 մլրդ դրամով կամ 14.5 %-ով:

Մասնավորապես, հարկային մարմնի մասով պետական բյուջե մուտքագրվել է 802.6 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի է 90.5 մլրդ դրամով կամ 12.7 %-ով: Իսկ մաքսային մարմնի մասով պետական բյուջե մուտքագրվել է 146.1 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 29.5 մլրդ դրամով կամ 25.3 %-ով:

  • Կիսվել: