հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Սահմանապահ Այգեձորում օծվել է նորակառույց եկեղեցու խաչը

Սահմանապահ Այգեձորում օծվել է նորակառույց եկեղեցու խաչը

Սահմանապահ Այգեձորում օծվեց նորակառույց եկեղեցու խաչը: Այս մասին հայտնում են Տավուշի թեմից:

«Մեր կյանքի այս բարդ օրերում մխիթարության եզակի առիթ ունենք այսօր։ Երբ խորհրդային տարիներին մենք մեր իսկ ձեռքերով ոչնչացնում էինք հայ ինքնության խորհրդանիշ եկեղեցիները, քանդեցինք նաև Այգեձոր գյուղի եկեղեցին։ Այգեձորցի Սամվել Ղարախանյանի և իր ընտանիքի շնորհիվ այսօր արդեն ՀՀ սահմանագլխին գտնվող Այգեձոր գյուղում վեր է հառնում նոր եկեղեցի, որի գմբեթի խաչի օծումն էր այսօր։ Խաչ քո եղիցի մեզ ապավեն, Տեր Հիսուս․․․»,- ասվում է թեմի ֆեյսբուքյան էջում:

  • Կիսվել: