Ս. Գայանե վանքում կատարվեց հոգեհանգստյան կարգ Բաքվում և Սումգայիթում իրականացված ջարդերի 30-րդ տարելիցի առիթով (լուսանկարներ)
Հունվարի 19-ին Ս. Գայանե վանքում կատարվեց հոգեհանգստյան կարգ Բաքվում և Սումգայիթում իրականացված ջարդերի 30-րդ տարելիցի առիթով: Այս մասին տեղեկանում ենք Նորին Սուրբ Օծություն Տ. Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի ֆեյսբուքյան էջից։
«Հոգևոր դասը և ներկա հավատավոր ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Աստված ջարդերին զոհ գնացած հայորդիների հոգու խաղաղության և հանգստության համար:»,- ասված է հաղորդագրության մեջ։







