երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ռուսաստանն այսօրվանից վերականգնում է կանոնավոր ավիահաղորդակցությունը Հայաստանի հետ

Ռուսաստանն այսօրվանից վերականգնում է կանոնավոր ավիահաղորդակցությունը Հայաստանի հետ

Ռուսաստանի Դաշնությունն այսօրվանից վերականգնում է կանոնավոր չվերթները Հայաստանի հետ: Այս մասին հայտնել էր ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը:

«Որոշում է կայացվել փոխադարձ հիմունքներով 2021 թվականի փետրվարի 15-ից վերականգնել Հայաստանի (Մոսկվա – Երևան, շաբաթական չորս չվերթ) հետ միջազգային ավիահաղորդակցությունը», – ասված է հաղորդագրության մեջ:

2021-ի փետրվարի 1-ից գործում է «Ճամփորդում եմ առանց COVID-19»-ի պիլոտային ծրագիրը, որը թույլ է տալիս ՀՀ քաղաքացիներին 72 ժամ առաջ հանձնած թեստի բացասական պատասխանով հատել ռուսական օդային սահմանը:

  • Կիսվել: