Ռուսաստանի հայերի միությունը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին
Ռուսաստանի հայերի միությունը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, մաղթել երկար տարիներ, առողջություն և հաջողություն: Այս մասին ասված է միության մամուլի հաղորդագրությունում։
Ավելի վաղ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:
Հեռախոսազրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինը ծննդյան օրվա առթիվ ջերմորեն շնորհավորել է ՀՀ նախկին նախագահին:


