Ռուսական կողմի ներկայացուցիչներն իրենց դրոշներով Կութ գյուղում են. Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար
Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը InfoPort.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունն այն մասին, որ ռուսական կողմի ներկայացուցիչներն իրենց դրոշներով Կութ գյուղում են:
՛՛Իրենց դրոշներով եկել են ազգությամբ ռուս ներկայացուցիչներ՛՛,-ասաց Ավետյանը և հավելեց, որ նրանք հավանաբար եկել են սահմանազատման աշխատանքների համար:
Համայնքի ղեկավարը նշեց նաև, որ այլ տեղեկություններ դեռ չունի: