չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ռուս զինծառայողների ներկայությունը Տավուշում կապված է եղել ՊՆ և ԳՇ գործառույթների կատարման հետ․ մարզպետ

Ռուս զինծառայողների ներկայությունը Տավուշում կապված է եղել ՊՆ և ԳՇ գործառույթների կատարման հետ․ մարզպետ

Տավուշի սահմաններին հանգիստ է, որևէ սահմանային փոփոխության չկա, չկա նաև դրա վերաբերյալ որևէ քննարկում: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:  

«Բացառում են Տավուշի մարզից տարածք հանձնելու որևէ գործընթաց, քանի դեռ ես ապրում եմ այնտեղ, և ես եմ այդ մարզի պատասխանատուն, և եթե որևէ վտանգ լինի, ես առաջինը կբարձրաձայնեմ: Հայ ժողովրդի համար այս թեման պետք է փակ լինի, պետք չէ թշնամու ջրաղացին ջուր լցնել»,- ընդգծեց մարզպետը: 

Ինչ վերաբերում է ռուս զինծառայողների ներկայությանը մարզում, Չոբանյանն ասաց, որ դա կապված է եղել ՊՆ և ԳՇ գործառույթների և պարտականությունների կատարման հետ: Նա հորդորեց այդ հարցով դիմել ՊՆ-ին և ԳՇ-ին: 

«Մենք պատերազմական երկիր ենք, և կան հարցեր, որոնք քննարկման ենթակա չեն, թող պատասխանատու գերատեսչությունը որոշի՝ տեղեկություն տալ թե ոչ»,- ասաց մարզպետը:

  • Կիսվել: