չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել. Փաշինյան

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել. Փաշինյան

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, այլ հարց է, երբ մենք ասում ենք, որ պետք է վերարտադրել սահմանը, այսինքն, գնալ և գետնի վրա տեղորոշել այդ սահմանը՝ արդեն ձևավորված սկզբունքների հիման վրա։ Այս մասին Հանրային ՀԸ-ի եթերում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Մեր երկրի անվտանգության ապահովման և մեր երկրի շահերից է բխում, որ մենք ի վերջո որդեգրենք մեր տարածաշրջանում առանց արտաքին օգնության և հովանավորության ապրելու բանաձևը»։

Անդրադառնալով թեմային, թե Կիրանցում առաջիկա օրերին ինչ է տեղի ունենալու՝ նա վստահեցրել է, որ Կիրանցի բնակիչների շահը կառավարության ուշադրության կենտրոնում է:

«Ամեն ինչ անելու ենք, որ նրանցից յուրաքանչյուրի իրավունքները, արժանապատվությունը և անվտանգությունը պաշտպանենք»,-ասել է վարչապետը։

Հարցազրույցը կհեռարձակվի այսօր ժամը 22։10-ին:

 

 

  • Կիսվել: