չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդև

Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդև

Թշնամիները դողում են ռուսական զենքի առաջ: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ շնորհավորելով ռուսներին Մայիսի 1-ի կապակցությամբ։ Նա գրառմանը կցել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի ծաղրական նկարը։

՛՛Մեր գործարաններն այսօր արտադրում են ահռելի զենքեր։ Այնպիսին, որից մեր թշնամիները դողում են: Մենք ունենք այն ամենը, ինչ մեզ անհրաժեշտ է՝ տեխնոլոգիական ներուժ, աշխատանքային փորձ, հաստատակամություն և ուժ, մեր հավատարմությունը հայրենիքին, խորը պատմական հիշողություն և լավ դրված նպատակներ։ Հաղթանակը մերն է լինելու։ Շնորհավոր Մայիսի 1՛՛,-գրել է Մեդվեդևը:

  • Կիսվել: