ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Ռումբի մասին ահազանգ Երևանում. քաղաքացիներին տարհանել են «Ռիո Մոլ» առևտրի կենտրոնից

Ռումբի մասին ահազանգ Երևանում. քաղաքացիներին տարհանել են «Ռիո Մոլ» առևտրի կենտրոնից

Այս պահին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները, ինչպես նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցները սահմանազատել են Երևանում հայտնի «Ռիո Մոլ» առևտրի կենտրոնի տարածքը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգ է ստացվել, որ նշված առևտրի կենտրոնում ռումբ է դրված։  Պարեկների աշխատանքը տեղում ղեկավարում են 2-րդ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանն ու նույն գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանը։ Ոստիկանության աշխատանքները տեղում ղեկավարում է ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Երվանդ Նիկոյանը։ 

Քաղաքացիները տարհանվել են։ 

  • Կիսվել: