Ռուբեն Սրբազանի նախագահությամբ Երերույքի տաճարում կատարվել է Արևագալի ժամերգություն և Հանրապետական մաղթանք
ՀՀ Անկախության տոնի առիթով Մասյացոտնի թեմի երիտասարդաց միությունը ուխտագնացություն էր կազմակերպել դեպի Շիրակի թեմ:
Մասյացոտնի թեմ առաջորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանի նախագահությամբ Երերույքի տաճարում կատարվել է Արևագալի ժամերգություն և Հանրապետական մաղթանք:
Հավարտ արարողությունների՝ ուխտավորները հյուրընկալվել են Բագրավանի Սբ. Համբարձում (Ավետիս) մատուռին առընթեր մատաղատանը՝ ունենալով սիրո ճաշ և հոգևոր զրույցներ։



