կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
«Ռոսպոտրեբնազդոր»-ը հայկական կողմին է փոխանցել շարժական լաբորատոր համալիր

«Ռոսպոտրեբնազդոր»-ը հայկական կողմին է փոխանցել շարժական լաբորատոր համալիր

«Ռոսպոտրեբնազդոր»-ի ղեկավար Աննա Պոպովան ՌԴ պատվիրակության՝ ՀՀ կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ հայկական կողմին շարժական լաբորատոր համալիր է փոխանցվել: Այս մասին ասված է գերատեսչության պաշտոնական կայքում։

Հաղորդագրության մեջ նշված է. ՛՛Հայաստանի Հանրապետություն ՌԴ պատվիրակության կատարած այցի ժամանակ «Ռոսպոտրեբնազդոզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան հայկական կողմին մանրէաբանական և ինդիկացիոն լաբորատորիաներից կազմված շարժական համալիր է փոխանցել՛՛։

Հաղորդվում է նաև, որ այժմ Հայաստանում ԱՀԿ միջազգային բժշկասանիտարական կանոնների և ՄԻԱՎ-ի ու ՁԻԱՀ-ի դեմ պայքարի շրջանակներում ՛՛Ռոսպոտրեբնադզոր՛՛-ի կողմից տրամադրված շարժական երեք լաբորատորիա և երեք կլինիկաներ են օգտագործվում։

  • Կիսվել: