երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
ՌՀՄ-ն մարդասիրական օգնություն է հասցրել խցանված 200 բեռնատարի վարորդներին

ՌՀՄ-ն մարդասիրական օգնություն է հասցրել խցանված 200 բեռնատարի վարորդներին

Կաբարդինո-Բալկարիայի ՌՀՄ-ի տարածաշրջանային բաժանմունքը մարդասիրական օգնություն է հասցրել Հյուսիսային Կովկասում խցանման մեջ հայտնված 200 բեռնատարի վարորդներին։

Ինչպես հայտնել Է Ռուսաստանի հայերի միության տարածաշրջանային բաժանմունքի նախագահ Արթուր Պողոսյանը, մեծ բեռնատարների վարորդներն ապահովված են տաք սննդով, ջրով, անձնական հիգիենայի պարագաներով և այլն:

Նշենք, որ ռազմավարական ճանապարհի բացմանը սպասում են ավելի քան 3 հազար բեռնատար մեքենաների վարորդներ։ Մոտ 500 խոշոր բեռներ գտնվում են անմիջապես անցակետում, մնացածը՝ դեպի Լարս տանող ճանապարհին։ Ճանապարհին մնացած բեռնատարների մոտ 30 տոկոսը կազմում են հայկական բեռնատարները։

Կաբարդինո-Բալկարիայի Աղետների բժշկության կենտրոնը տեղակայել է բուժօգնություն։ Շուրջօրյա հերթապահում են ճանապարհային ոստիկանության աշխատակիցները։

Սահմանների փակման պատճառով խցանումը ձգվել է երեք հանրապետությունների ՝ Հյուսիսային Օսիայի, Կաբարդինո-Բալկարիայի եւ Ինգուշեթիայի տարածքում:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: