շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
ՌԴ-ում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր

ՌԴ-ում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր

Խաբարովսկում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին:

Л-4-ն ընկել է Խաբարովսկից 30 կմ հեռավորության վրա, ուսումնական թռիչք իրականացնելիս: Նախնական տեղեկություններով, կա երեք զոհ:

Այս պահին ավիավթարի պատճառները հայտնի չեն, քննարկվող վարկածներից են օդաչուի սխալը, ինչպես նաև տեխնիկական խնդիրները:

  • Կիսվել: