ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՌԴ քաղաքացու անհետանալու մասին տեղեկությունը սխալմունք է․ նա ողջ է

ՌԴ քաղաքացու անհետանալու մասին տեղեկությունը սխալմունք է․ նա ողջ է

ՀՀ ԱԻՆ-ից Հայաստանում Ռուսաստանի դեսպանությանը փոխանցել են, որ ՌԴ քաղաքացի,  1959 թվականին ծնված Լյուբա Գրիբովայի՝ «Սուրմալու» տոնավաճառում տեղի ունեցած պայթյունի հետևանքով անհետ կորելու մասին տեղեկությունը չի հաստատվում: Նա ողջ է և առողջ:

«ՌԴ քաղաքացին այս պահին ողջ և առողջ է և պայթյունի պահին այդ տարածքում չի եղել, ուղղակի ընտանիքի անդամները մտածել են, որ նա գտնվել է «Սուրմալու»-ի տարածքում,  քանի որ լուր չեն ունեցել: Դրանով պայմանավորված՝ այդ ահազանգը փոխանցել են մեզ, մենք էլ քաղաքացու անունը ավելացրել ենք անհետ կորածների ցուցակում: Այս պահին տվյալ քաղաքացին իր հարազատների հետ կապ է հաստատել ու նշել է, որ այդ հատվածում չի եղել»,- ասել է ՀՀ ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:

  • Կիսվել: