ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Երևանի Արշակունյաց պողոտայում
Ոստիկանության ՊԾ Երևանի գնդի պարեկները օգոստոսի 25-ին Արշակունյաց պողոտայում հայտնաբերել, ձերբակալել և ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել 29-ամյա Լևոն Թ.-ին: Ինչպես հայտնում են Ոստիկանությունից, Լևոն Թ.-ն օգոստոսի 9-ից ՌԴ Պետրոզավոդսկ քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի (Խուլիգանությունը) մեղադրանքով:
Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: