երկուշաբթի, հունիս 29
29 / 6 / 2026
Քրեակատարողական ծառայությունը կոչ է անում խստագույնս պահպանել քրեակատարողական հիմնարկներ այցելելու՝ օրենքով սահմանված պահանջները

Քրեակատարողական ծառայությունը կոչ է անում խստագույնս պահպանել քրեակատարողական հիմնարկներ այցելելու՝ օրենքով սահմանված պահանջները

Քրեակատարողական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

՛՛ՔԿԾ կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային բաժինների,  քրեակատարողական հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների ծառայողները 2025 թվականի հուլիսի ընթացքում ազատազրկված անձանց անձնական զննությամբ, նրանց համար բերված հանձնուքներում առկա էլեկտրատեխնիկայի, հագուստի և սնունդի միջից, տեսակցության եկած քաղաքացիների մոտից, ներնետված, ինչպես նաև խցերում  և բնակելի գոտու այլ հատվածներում պատրաստված թաքստոցներից հայտնաբերել են 88,64 գրամ թմրամիջոցների նմանվող զանգվածներ, 212 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 196 պարագա, 16 wi-fi սարք, 29 կտրող-ծակող առարկա, 62,6 լիտր ինքնուրույն պատրաստված ոգելից խմիչք և արգելված այլ իրեր։ 

Թվարկված բոլոր դեպքերով նախաձեռնվել են քրեական, վարչական, կարգապահական վարույթներ, նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ։

Քրեակատարողական ծառայությունը կոչ է անում պատասխանատվության չենթարկվելու համար զերծ մնալ անօրինական գործողություններից և խստագույնս պահպանել քրեակատարողական հիմնարկներ այցելելու՝ օրենքով սահմանված պահանջները՛՛։

  • Կիսվել: