կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Քոբի Բրայանթի մահվան պատճառով Պաուլո Կոելիոն ոչնչացրել է իր նոր գիրքը

Քոբի Բրայանթի մահվան պատճառով Պաուլո Կոելիոն ոչնչացրել է իր նոր գիրքը

Բրազիլացի արձակագիր և պոետ Պաուլո Կոելիոն ոչնչացրել է իր նոր գրքի սևագիր տարբերակը բասկետբոլիստ Կոբի Բրայանտի մահվան պատճառով, տեղեկացնում է Kulturomania-n:

Նշվում է, որ գրողը աշխատում էր գրքի վրա մարզիկի հետ համատեղ: Նա ասել է. «Հենց նոր ես ոչնչացրեցի սևագիրը, քանի որ գիրքը կորցրել է իմաստը»:


Կոելիոն և բասկետբոլիստն աշխատում էին մանկական գրքի վրա 2019 թ. օգոստոսից: Գիրքը պետք է օգներ աղքատ և անապահով ընտանիքներում ապրող երեխաներին՝ հաղթահարելու դժվարությունները:

Հիշեցնենք, որ բասկետբոլիստ Քոբի Բրայանթը  զոհվել է հունվարի 26-ին ավիավթարից:

  • Կիսվել: